Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի միջազգային համախառն պահուստները երկրորդ եռամսյակում նվազել են 9,4%–ով` հասնելով 1 784 մլն դոլարի

15.08.2014, 17:54
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել են մոտ 1 784 մլն դոլար ($1,784,004,686.76)` եռամսյակի ընթացքում նվազելով 9,4 տոկոսով, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։
Հայաստանի միջազգային համախառն պահուստները երկրորդ եռամսյակում նվազել են 9,4%–ով` հասնելով  1 784 մլն դոլարի
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել են մոտ 1 784 մլն դոլար ($1,784,004,686.76)` եռամսյակի ընթացքում նվազելով 9,4 տոկոսով, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ փոխառության հատուկ իրավունքներն (SDR) ԱՄՀ–ում հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 505,8 մլն դոլար` 2014 թվականի տարեսկզբին գրանցված 577,2 հազար դոլարի դիմաց։

Հաղորդագրության համաձայն՝ զուտ արտաքին ակտիվները նվազել են 12,8 տոկոսով` հաշվետու տարվա վերջում կազմելով մոտ 1,168,9 մլն դոլար  ($1,168,942,658.62):

Հայաստանի արտաքին համախառն ակտիվները 2014 թվականի երկրորդ եռամսյակի վերջին կազմել են 1,784,005,019.16 դոլար:-0-