Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը 8 ամսում աճել է 11,4%-ով

08.10.2024, 11:06
Հայաստանում 2024 թ հունվար-օգոստոսին պղնձի խտանյութի  արտադրությունն աճել է 11,4%-ով ՝ հասնելով 202 087.6 տոննայի
Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը 8 ամսում աճել է 11,4%-ով

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2024 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 11,4%-ով ՝ հասնելով 202 087.6 տոննայի։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրության կոմիտեի տվյալները։

Ընդ որում, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 23,2%-ով՝ հասնելով 7 019.0 տոննայի, իսկ մոլիբդենի խտանյութը նվազել է 29,3%-ով՝ հասնելով 11 407.7 տոննայի։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է նաև 2 932.8 ֆերոմոլիբդեն, ինչը 44%-ով ցածր է նախորդ տարվա վեց ամիսների ցուցանիշից։