Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, էկոնոմիկայի նախարարը խոսել է 120մլն եվրո ներդնելու անհրաժեշտության մասին

04.01.2021, 21:36
Քերոբյանի խոսքով, դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ այսօր, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել
Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, էկոնոմիկայի նախարարը խոսել է 120մլն եվրո ներդնելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./ԱՌԿԱ/. Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, որը Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։ 

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Նրա խոսքով, դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ ԱՅՍՕՐ, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել։ 

«Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15հզ տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44հզ տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։ Կարելի է և ավել ներդնել ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և թիրախավորելու արտահանումը», – նշել է Քերոբյանը:–0–