Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ոչ ռեզիդենտ առցանց կազմակերպություններն ակտիվանում են հարկային դաշտում. երեք եռամսայկում՝ 800 մլն դրամ վճարված և 1 մլրդ հայտարարագրված ԱԱՀ (ՎԻԴԵՈ)

08.11.2022, 23:28
Երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 միլիարդ դրամի ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ. ՎԻԴԵՈ
Ոչ ռեզիդենտ առցանց կազմակերպություններն ակտիվանում են հարկային դաշտում. երեք եռամսայկում՝ 800 մլն դրամ վճարված և 1 մլրդ հայտարարագրված ԱԱՀ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ, պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունվարի մեկից, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց պետական բյուջե են վճարում ավելացված արժեքի հարկ, հաղորդում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությոնը։

Երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 միլիարդ դրամի ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ:

Գործընթացի արդյունավետությունն ապահովում է ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» եռալեզու համակարգը. մի քանի պարզ քայլով հնարավոր է մուտք գործել հարթակ և հաշվառվել հարկային մարմնում: Արդեն գրանցվել են 40-ից ավելի միջազգային ընկերություններ:

«e-VAT» հարթակում գործում է 5 արտարժույթ: Համակարգում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն։
Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ծանուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հետևել սահմանված կարգին, իսկ հարկերից խուսափողների նկատմամբ կկիրառվեն տույժեր։

Մանրամասները՝ տեսանյութում:-0-