Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՀՀ–ում էլեկտրաէներգիայի արտադրությունը 7 ամսում տարեկան կտրվածքով ավելացել է 1,1%–ո

26.08.2024, 14:08
Հուլիսին այս ցուցանիշը մեկ տարվա կտրվածքով աճել է 4,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 5,5%-ով
ՀՀ–ում էլեկտրաէներգիայի արտադրությունը 7 ամսում տարեկան կտրվածքով ավելացել է 1,1%–ո

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1,1%-ով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այս տարվա յոթ ամիսների ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 4 991,7 մլն կՎտ/ժ։

Միաժամանակ հուլիսին այս ցուցանիշը մեկ տարվա կտրվածքով աճել է 4,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 5,5%-ով։