Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում տարեսկզբից մթերվել է մոտ 63,7 հազար տոննա պտուղ–բանջարեղեն

25.11.2015, 16:46
Հայաստանում, հոկտեմբերի 25–ի տվյալներով, մթերվել է մոտ 63,7 հազար տոննա պտուղ–բանջարեղեն, ինչը 16,2 հազար տոննայով կամ 34 տոկոսով ավել է 2014 թ.–ի նույն ցուցանիշի համեմատ, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
 Հայաստանում տարեսկզբից մթերվել է մոտ 63,7 հազար տոննա պտուղ–բանջարեղեն
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում, հոկտեմբերի 25–ի տվյալներով, մթերվել է մոտ 63,7 հազար տոննա պտուղ–բանջարեղեն, ինչը 16,2 հազար տոննայով կամ 34 տոկոսով ավել է 2014 թ.–ի նույն ցուցանիշի համեմատ, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Նրա խոսքով` ընդհանուր առմամբ այս ընթացքում վերամշակող ձեռնարկությունները մթերել են 43,2 հազար տոննա բանջարեղեն և 20,5 հազար տոննա պտուղ։

«Մասնավորապես, վերջին տարիներին հիմնական շեշտը դրվում է վերամշակող ձեռնարկությունների և պտուղ–բանջարեղենի ու խաղողի արտադրողների միջև պայմանագրերի կնքմանը, ինչի հաշվին այս տարի կնքվել է 13 հազար 433 պայմանագիր (11 տոկոսով ավել 2014 թ.–ի ցոցանիշից)։ Այս ամենը թույլ տվեց գրեթե ամբողջությամբ իրացնել արտադրված արտադրանքը», – ասաց Մակարյանը։

Ինչպես նշեց փոխնախարարը, պայմանագրերի կնքումը թույլ է տալիս խուսափել գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և մթերման հետ կապված խնդիրներից, և նախարարությունը հաջորդ տարի պայմանագրերին հատուկ ուշադրություն է դարձնելու, ինչը թույլ է տալիս լուծել մթերման հետ կապված խնդիրը։

«Այսօրվա դրությամբ մնում է մթերված միրգ–բանջարեղենի դիմաց վճարների հարցը, սակայն հարկավոր է նշել, որ պտուղ–բանջարեղենի մթերման 93.5 տոկոսի դեպքում վճարներն արդեն իրականացվել են, ինչպես նաև մթերված խաղողի 62,5 տոկոսի դեպքում», – ասաց Մակարյանը։

Նա նաև ավելացրեց, որ մնացած բոլոր վճարները կիրականացվեն պայմանագրերում նշված պայմաններով։

Փոխնախարարի խոսքով` կառավարությունը ֆերմերին աջակցել է 110 մլն դրամի չափով, և 450 մլն դրամն ուղղվել է պարարտանյութերին, իսկ վերամշակող ձեռնարկությունների համար տրամադրել է մատչելի վարկային պայմաններ մթերման գործընթացի կազմակերպման և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար։

Նա նշեց, որ վերամշակող ձեռնարկությունները կարող էին վարկ ստանալ մատչելի պայմաններով` տարեկան 12,5 տոկոսով, իսկ արտահանման կազմակերպման դեպքում պետությունը սուբսիդավորել է 12,5 տոկոսի 3 տոկոսը։

Մակարյանը նաև նշեց, որ նախարարությունը հաջորդ տարի ևս շեշտը դնելու է արտադրողների և վերամշակող ձեռնարկությունների միջև պայմանագրերի ժամանակին կնքմանը, ինչը թույլ կտա ոչ միայն ապահովել գոյություն ունեցող պահանջարկը, այլ նաև ունենալ արտադրված ողջ արտադրանքի իրացման երաշխիք։–0–