Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստսանին բաժին է ընկել Ռուսաստան կոնյակի մատակարարումների 61,7%–ը

17.04.2024, 12:08
Ռուսաստան կոնյակ մատակարարողների թվում նշվում է նաև Վրաստանը (22,5%), Ֆրանսիան՝ 7,4%, Իսպանիան՝ 2,8%
Հայաստսանին բաժին է ընկել Ռուսաստան կոնյակի մատակարարումների 61,7%–ը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է. հանրապետությանը բաժին է ընկնում ալկոհոլի այս տեսակի մատակարարման 61,7%-ը, ասվում է Росалкогольтабакконтроль–ի ղեկավար Իգոր Ալեշինի հայտարարության մեջ։

Նա այն ներկայացրել է Դաշնային խորհրդին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ռուսաստան կոնյակ մատակարարողների թվում նշվում է նաև Վրաստանը (22,5%), Ֆրանսիան՝ 7,4%, Իսպանիան՝ 2,8%։

Ընդհանուր առմամբ, Росалкогольтабакконтроль -ի տվյալների համաձայն, 2023 թվականին Ռուսաստան է ներկրվել 102 միլիոն դեկալիտր (դալ) ալկոհոլային խմիչք, ինչը 6,5 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։