Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում բենզինն օգոստոսին թանկացել է 3,2%–ով, դիզվառելիքը՝ 5,4%–ով

05.09.2024, 10:26
Միաժամանակ, այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7,3%-ով և 7,8%-ով
Հայաստանում բենզինն օգոստոսին թանկացել է 3,2%–ով, դիզվառելիքը՝ 5,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բենզինը 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, թանկացել է 3,2%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 5,4%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ բենզինի գներն այս տարվա օգոստոսին, նույն տարվա հուլիսի համեմատ, աճել են 1,6%-ով, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 1,2%-ով։

Միաժամանակ, այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7,3%-ով և 7,8%-ով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, գները նվազել են 1,6 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 0,6 տոկոսով։