Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2մլրդ 903մլն դրամի հատկացումը մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար

31.10.2024, 13:51
2022, 2023 և 2024 թվականներին հանրապետության 17 համայնքներում հաստատվել և իրականացվել է շուրջ 28 սուբվենցիոն ծրագիր
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2մլրդ 903մլն դրամի հատկացումը մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է 2 մլրդ 903 մլն դրամի տրամադրումը հանրապետության մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։

«2022, 2023 և 2024 թվականներին հանրապետության 17 համայնքներում հաստատվել և իրականացվել է շուրջ 28 սուբվենցիոն ծրագիր»,- հիշեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարն ասաց, որ Արագածոտնի մարզում մեկ ծրագրի համար առաջարկվում է հատկացնել 10 մլն դրամ, Արարատի մարզում չորս ծրագիր՝ 218 մլն դրամ, չորս ծրագիր Արմավիրի մարզում՝ 153 մլն դրամ, հինգ ծրագիր Գեղարքունիքի մարզում՝ 626 մլն դրամ, երկու ծրագիր Լոռիում` 244 մլն դրամ, յոթ ծրագիր Կոտայքում` 674 մլն դրամ, երկու ծրագիր Շիրակում` 809 մլն դրամ, մեկ ծրագիր Սյունիքում` 51 մլն դրամ և երկու ծրագիր Տավուշում` մոտ 120 մլն դրամ:

«Ընդհանուր առմամբ, եթե հաշվարկենք նախկին և ընթացիկ հատկացումները, ապա կառավարությունն արդեն տրամադրել է 19 միլիարդ 950 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրերի համար»,- եզրափակեց Սանոսյանը ($1 – 387,05 դրամ)։