Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանն ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամից 25 մլն դոլարի վարկ կստանա

24.11.2015, 18:26
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի արտահերթ նիստում OPEC (OPEC Fund for International Development - OFID) զարգացման միջազգային հիմնադրամի հետ վարկային համաձայնագիր է վավերացրել։
 Հայաստանն ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամից 25 մլն դոլարի վարկ կստանա
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի արտահերթ նիստում OPEC (OPEC Fund for International Development - OFID) զարգացման միջազգային հիմնադրամի հետ վարկային համաձայնագիր է վավերացրել։

Ինչպես նշեց ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, համաձայնագրի շրջանակում OPEC զարգացման միջազգային հիմնադրամը Հայաստանին 25 մլն դոլարի վարկ կտրամադրի 20 տարվա ժամկետով և 5–ամյա արտոնյալ ժամանակահատվածով, տարեկան 2.75 տոկոս տոկոսադրույքով և տարեկան 1 տոկոսի սպասարկմամբ։

«Միջոցները կուղղվեն գյուղական շրջանների աղքատության կրճատմանը, մասնավորապես, ջրային ենթակառուցվածքների վերականգնմանը»,– ասաց Ջանջուղազյանը։

Ըստ նրա, ծրագիրը կիրականացվի Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բացառությամբ Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի։ -0-