Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում բենզինը դեկտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 24,3%–ով, իսկ դիզելային վառելիքը՝ 0,2%–ով

10.01.2024, 10:38
2023-ի դեկտեմբերին բենզինի գները, նույն տարվա նոյեմբերի համեմատ, նվազել են 0,5% -ով, իսկ դիզելային վառելիքի գները`0,9% -ով
Հայաստանում բենզինը դեկտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 24,3%–ով, իսկ դիզելային վառելիքը՝ 0,2%–ով
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2023-ի դեկտեմբերին, 2022-ի դեկտեմբերի համեմատ, բենզինը Հայաստանում թանկացել է 24.3% -ով, իսկ դիզելային վառելիքը`0.2%-ով: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միևնույն ժամանակ, 2023-ի դեկտեմբերին բենզինի գները, նույն տարվա նոյեմբերի համեմատ, նվազել են 0,5% -ով, իսկ դիզելային վառելիքի գները`0,9% -ով:

Միաժամանակ, նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11,9%-ով և 12,8%-ով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 0,1%, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ գրանցվել է 0,1% անկում։-0-