«Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար կպահանջվի 210-346 մլն դոլար, գործարանի շահագործումը տնտեսապես շահավետ չէ. ՀԲ–ի եզրակացություն
09.06.2015,
21:48
«Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար կպահանջվի 210-346 մլն դոլար։ Գործարանի մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի կանխատեսվող գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ։ Այս մասին նշվում է «Նաիրիտի» հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ ՀԲ–ի նախնական հաշվետվությունում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար կպահանջվի 210-346 մլն դոլար։ Գործարանի մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի կանխատեսվող գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ։ Այս մասին նշվում է «Նաիրիտի» հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ ՀԲ–ի նախնական հաշվետվությունում։
Ինչպես հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, ՀԲ–ի հաշվետվությունը քննարկվել է երեքշաբթի կայացած «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական խորհրդում։
ՀՀ կառավարությունը դիմել էր ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: ՀԲ-ն «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության մասնագետների միջոցով իրականացրել է ֆինանսատնտեսական աուդիտ, որի նախնական եզրակացությունն արդեն ներկայացված է ՀՀ կառավարություն և գործարանի ղեկավարությանը։
ՀԲ-ի հաշվետվության քննարկմանը մասնակցել են ինչպես «Նաիրիտի» արտադրատեխնիկական խորհրդի անդամները, այնպես էլ՝ կառավարման խորհրդի ու նախարարության ներկայացուցիչները։
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է գործարանի հետագա շահագործման վերաբերյալ ՀԲ-ի եզրակացությունը, որտեղ նշված է, որ գործարանը չի աշխատել 2010 թվականից ի վեր, և նրա մասնավոր սեփականատերը լքել է այն։ Այսօրվա դրությամբ գործարանի պարտավորությունները գերազանցում է 121 մլրդ դրամը (250 մլն դոլար), որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկի չմարված վարկը։ Այդ ժամանակահատվածում գործարանը որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերի համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին։ Երևանի ՋԷԿ-ի նկատմամբ ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ դրամ (48 մլն դոլար)։
Կրեդիտորական պարտքերի կուտակումը շարունակվում է նաև այսօր: ՀԲ մասնագետները եզրակացության մեջ նշում են, որ եթե ստեղծված վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա՝ տարեկան շուրջ 3 մլրդ դրամի չափով աշխատավարձերի վճարման և գործարանի պահպանության համար։
ՀԲ–ի աուդիտորները եզրակացրել են, որ թե բութադիենի, թե ացետիլենի վրա հիմնված արտադրական գործընթացների պայմաններում «Նաիրիտը» կունենա արտադրության ամենաբարձր ինքնարժեքներից մեկը՝ միջազգային շուկայում: ՀԲ մասնագետները մատնանշել են նաև գործարանի հիմնական միջոցների զգալի մասի նշանակալի մաշվածությունը:
Դրանից բացի, ՀԲ աուդիտորների կարծիքով, «Նաիրիտը» ֆինանսապես կենսունակ դարձնելու համար կպահանջվի ծախսերի անիրատեսական կրճատում կամ պոլիքլորոպրենային կաուչուկի գնի բարձրացում։ Դրա արդյունքում «Նաիրիտը» ի վիճակի չի լինի մրցել եվրոպական, ասիական և այլ շուկաներում՝ արտադրության բարձր ինքնարժեքի ու շուկաներից հեռավորության պատճառով։ ՀԲ մասնագետների գնահատմամբ` Նաիրիտի գործարկման նախագծում կատարված կապիտալ ներդրումները հետ կգնվեն միայն 30-35 տարվա ընթացքում (ցածր հատույցների պատճառով), ինչը գրավիչ չէ ներդրողների համար:
«Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել, ուստի գործարանի հետագա հետ շահագործումը տնտեսապես շահավետ չէ։
Քննարկմանը մասնակցող նաիրիտցիները համաձայն չէին ՀԲ-ի նախնական եզրակացության հետ, և նշել են, որ գործարանը կարելի է վերագործարկել 4 անգամ քիչ ներդրումներով, և իրենք էլ ունեն հիմնավորումներ, որ «Նաիրիտը» կորող է տալ մրցունակ արտադրանք:
ՀԲ–ի մասնագետները ներկայացրել են իրենց կարծիքն ու եզրակացությունը, սակայն «Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնողը, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունն է։
Ապրիլի սկզբին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է` ԱՊՀ միջպետական բանկը չեղյալ հայտարարի «Նաիրիտ» քիմիական հսկայի պարտքը և ՀՀ կառավարությանը վերադարձնի գործարանի բաժնետոմսերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարանի` պարտքերը մարելու հավանականությունը զրոյի է հավասար։
Գործարանի պարտքը կազմում է 102 մլրդ դրամ, որից 63 մլրդ դրամը վարկերն են։
2014թ.–ի հունվարի 22–ին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարել է Rhinoville Property Limited ընկերությունից 107,95 մլն դոլարի չափով տուգանելու մասին Միջպետական բանկի հայցը։ Rhinoville Property Limited–ը «Նաիրիտ» քիմիական հսկայի սեփականատերն է։
Մասնավորապես, դատարանը պարտադրել է առգրավել 68,6 մլն դոլար հիմնական պարտքից, ինչպես նաև տոկոսներ և տուգանքներ վարկի գծով։ Սկզբում Միջպետական բանկը հայց էր ներկայացրել ընկերությանը 25,183 մլն դոլարի չափով տուգանելու մասին, սակայն նախորդ նիստի ժամանակ հայցվորն ավելացրել էր պահանջները։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։ (1 դոլարը` 476,17 դրամ)–0–