Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

ՀՀ իշխանությունները 2023թ.–ին ակնկալում են տնտեսության 7%–անոց աճ. ֆինանսների նախարար

31.10.2022, 14:14
Հաջորդ տարի որպես հիմնական սահմանված է տնտեսական աճի 7%–անոց ծրագրային նպատակ, երկուշաբթի ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ–ում պետբյուջեի լսումների ժամանակ
ՀՀ իշխանությունները 2023թ.–ին ակնկալում են տնտեսության 7%–անոց աճ. ֆինանսների նախարար
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հաջորդ տարի որպես հիմնական սահմանված է տնտեսական աճի 7%–անոց ծրագրային նպատակ, երկուշաբթի ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ–ում պետբյուջեի լսումների ժամանակ։

Նա նշեց, որ կառավարության բոլոր ընթացիկ և կապիտալ ծրագրերն անդրադառնալու են այյն միջավայրի լավացմանը, որը միջնաժամկետ հեռանկարում կապահովի կայուն հիմք այս ցուցանիշին հասնելու համար։
«Կապիտալ ծախսերն այդ նպատակով կավելանան», – ասաց նա։

Նախարարի խոսքով, կառավարության հիմնական մոտեցումները, որոնո վերաբերում են մակրոտնտեսական աճին և կանխատեսումներին, կապված էին արտաքին տնտեսական միջավայրի գնահատականների հետ, որոնք ակտուալ կլինեն նաև հաջորդ տարի։

«Բնականաբար, պետք է հաշվի առնել մեր ներքին միջավայրի առանձնահատկությունները, քանի որ առանց դրա դժվար է բացատրել, թե ինչի վրա պետք է հիմնվեն մեր գործողությունները հաջորդ տարի», – ասաց նա։

2022թ.–ի թվային ցուցանիշները

Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7% չափով, գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%)։

Հայաստանի ՀՆԱ–ն 2022թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքում, նախնական տվյալներով, գրանցել է 13%–անոց աճ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2022թ.–ի հունվար–սեպտեմբերին, 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 14,1%–ով։ Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի սեպտեմբերին, 2021թ.–ի սեպտեմբերի համեմատ, կազմել է 9,9%։
Կառավարությունը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2022թ.–ին կաճի 7%–ով։ ՀՀ ԿԲ–ի սեպտեմբերյան կանխատեսման համաձայն, ՀՆԱ–ի աճը, տարվա արդյունքում, կկազմի 12,9%, գնաճը կհասնի մոտ 10%–ի։–0–