Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

02.11.2023, 11:05
2023 թ․–ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 305.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 92.6 մլրդ դրամով կամ 43.6%-ով
ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 234.4 մլրդ դրամով կամ 15.0%-ով, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 305.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 92.6 մլրդ դրամով կամ 43.6%-ով:–0–