Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԿԲ–ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի 2022թ.–ի կանխատեսումը` մինչև 4,9%

15.06.2022, 14:11
ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է ընթացիկ տարում երկրի ՀՆԱ–ի աճի հետ կապված կանխատեսումը` 1,6%–ից մինչև 4,9%
ԿԲ–ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի 2022թ.–ի կանխատեսումը` մինչև 4,9%

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է ընթացիկ տարում երկրի ՀՆԱ–ի աճի հետ կապված կանխատեսումը` 1,6%–ից մինչև 4,9%, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` նախօրեին ասուլիսի ժամանակ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Դրան նպաստել են արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտներում վերանայման ցուցանիշները։ Դա հիմնականում պայմանավորված է Հայաստանում միջազգային այցելուների գտնվելով, ինչպես նաև կարճաժամկետ ժամանակահատվածում ռուսական տնտեսության մեջ ոչ այնքան վատ դրսևորումներով, ինչպես ակնկալում էինք մարտին կամ փետրվարին», – պարզաբանեց նա։

ԿԲ–ի կողմից ներկայացված տվյալներով, արդյունաբերության հատվածի կանխատեսումը վերանայվել է ` 4,7%-անոց անկումից մինչև 1% անկում, շինարարության ոլորտի աճը վերանայվել է 7%–ից մինչև 8,9%, իսկ ծառայության ոլորտում` 3,2%-անոց աճից մինչև 7,5%–անոց աճ։

Հայաստանի ՀՆԱ–ի հետ կապված թվերն ու կանխատեսումները

Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեւմ նախատեսված է 7%, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։ Կառավարությունը կանխատեսում է, որ երկրի տնտեսությունը 2022թ.–ին կավելանա  7%–ով։ ՀՀ ԿԲ–ն այս տարվա մարտին վատացրել է երկրի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` նախկին 5,3%–ից մինչև 1,6%, իսկ հունիսին լավացրել է` մինչև 4,9%։      

Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ–ն 2022թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցել է 8,6%–ի աճ։

ԵԶԲ–ն մայիսի վերջին հրապարակված մակրոտնտեսական կանխատեսման մեջ ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2022թ.–ին կավելանա 1%–ով։

ՀԲ–ն «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունիսյան զեկույցում վատացրել է Հայաստանի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը`4,8%–ից մինչև 3,5%։ ՀԲ–ի վերլուծաբաններն ակնկալում են, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2023թ.–ին կավելանա 4,6%–ով (հունվարի համեմատ` կանխատեսումը վատացել է 0,8 տոկոսային կետով), իսկ 2024թ.–ին`4,9%–ով։

ԱՄՀ–ն ընթացիկ տարվա մարտին վատացրել է Հայաստանի տնտեսության աճի դեկտեմբերյան կանխատեսումը (5,5%)` մինչև 1,5%։

ԱԶԲ–ն «Ասիայի զարգացման հեռանկարները» ապրիլյան զեկույցում կանխատեսել է Հայաստանի տնտեսության աճի դանդաղում` մինչև 2,8% 2022թ.–ին, իսկ հետո, տնտեսական ցնցումների ազդեցության թուլացման պայմաններում, վերականգնում` մինչև 3,8% 2023թ.–ին։

ՎԶԵԲ–ը մարտին վատացրել է Հայաստանի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը`5,3%–ից (2021թ.–ի նոյեմբերին) մինչև 1,6%։ Միաժամանակ 2023թ.–ին կանխատեսվում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 4%–ով։

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը մարտին կտրուկ նվազեցրեց Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` նախկին 5,3%–ից մինչև 1,3%։–0–