Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Քերոբյան. օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2022թ.–ին կազմել է 1մլրդ դոլար, ընդհանուր ներդրումների ծավալը` 4,2 մլրդ դոլար

29.06.2023, 11:39
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, նրա տվյալներով, 2022թ.–ին իրականացված ներդրումների նախնական ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688մլրդ դրամ
Քերոբյան. օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2022թ.–ին կազմել է 1մլրդ դոլար, ընդհանուր ներդրումների ծավալը` 4,2 մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/. Օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը նախորդ տարի կազմե է 1մլրդ դոլար, ընդհանուր ներդրումների ծավալը` 4,2մլրդ դոլար։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Եվ դա միայն նախնական թվեր են։ Վերջնական թվերը, մեզ թվում է, կլինեն ավելի մեծ», – ասաց Քերոբյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, նրա տվյալներով, 2022թ.–ին իրականացված ներդրումների նախնական ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688մլրդ դրամ (ՀՆԱ–ի մոտ 20%–ը), օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը գրեթե եռապատկվել է և հասել մոտ 1մլրդ դոլարի։–0–