Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում 2021թ.-ի նոյեմբերի տվյալներով գրանցվել է 654 հազար աշխատատեղ. ՊԵԿ նախագահ

30.12.2021, 13:40
Հայաստանի աշխատաշուկայում 2021թ.-ի նոյեմբերի դրությամբ կա 654 հազար աշխատատեղ
Հայաստանում 2021թ.-ի նոյեմբերի տվյալներով գրանցվել է 654 հազար աշխատատեղ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի աշխատաշուկայում 2021թ.-ի նոյեմբերի դրությամբ կա 654 հազար աշխատատեղ: Այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ընթացքում:

Նրա տվյալներով, աշխատատեղերի թվի միջին ամսական ցուցանիշը 2021թ.-ին կազմել է 634 հազար՝ 2020թ.-ին գրանցված 609 հազարի և 2019թ.-ին գրանցված 602 հազարի համեմատ:

«Միջին ամսական եկամուտը 1 աշխատատեղի հաշվարկով այս տարվա նոյեմբերին գնահատվում է 214 հազար դրամ՝ 2020թ.-ին գրանցված 203 հազար դրամի և 2019թ.-ին գրանցված 190 հազար դրամի համեմատ», - նշեց Բադասյանը: (1 դոլարը 478.64 դրամ է)-0-