Փաշինյան. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2021թ.–ին վերանայվել է դեպի բարձրացում` 3,2%–ից մինչև 6%
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը 2021թ.–ին վերանայվել է դեպի բարձրացում` 3,2%–ից մինչև 6%, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։
Նա հիշեցրեց, որ 2021թ.–ի պետբյուջեով, ինչպես հայտնի է, ՀՆԱ–ի աճը վերանայվել է 3,2%–ի չափով, իսկ հիմա տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպի բարձրացում։
«Հիմա արդեն կանխատեսվում է տնտեսության 6%–անոց աճ տարվա արդյունքում, և կարևոր է, որ այս ցուցանիշի հետ զուգահեռ իրականացվում են պետբյուջեի հարկային մուտքերի հավաքագրումներ և այդ առումով ունենք գերակատարում», – ասաց Փաշինյանը։
Հայաստանի տնտեսական կանխատեսումները
Հայաստանի տնտեսական աճը 2021թ.–ի պետբյուջեում նախատեսված է 3,2%–ի չափով, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։
ՀՀ ԿԲ–ն հունիսի կեսին բարելավել է 2021թ.–ի արդյունքում տնտեսական աճի իր կանխատեսումը` մինչև 4,6%։
ՀԲ–ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2021թ.–ին կավելանա 3,4%–ով, 2022թ.–ին սպասվում է 4,3%–ի աճ, իսկ 2023թ.–ին` 5,3%–ի աճ։ ԱՄՀ–ն 2021թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճն ակնկալում է 1%–ի չափով։
S&P Global Ratings վարկանիշային գործակալության գնահատականներով, Հայաստանի ՀՆԱ–ի իրական աճը 2021թ.–ին կկազմի 2,5% և 4,5% ` 2022–2023թ.–ին 2020թ–ին գրանցված 6,9%–անոց նվազումից հետո։ Fitch Ratings վարկանիշային գործակալությունը 2021թ.–ին ակնկալում է Հայաստանի տնտեսության չափավոր վերականգնում` 3,2%–ի չափով և 4,0% չափով` 2022թ.–ին։–0–