Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Դավիթ Տոնոյանը ամփոփեց 2019 թվականը և անվանեց 2 գլխավոր ձեռքբերումները

22.12.2019, 16:01
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ամփոփեց անցնող՝ 2019 թվականը և անվանեց 2 գլխավոր ձեռքբերումները։
Դավիթ Տոնոյանը ամփոփեց 2019 թվականը և անվանեց 2 գլխավոր ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ամփոփեց անցնող՝ 2019 թվականը և անվանեց 2 գլխավոր ձեռքբերումները։

«Անցյալ տարին բավականին հաջողված էր բոլոր առումներով։ Մասնավորապես մենք կյանքի կոչեցինք շատ կարևոր՝ սննդի կազմակերպման ոլորտը։ Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սննունդ։ Մեր զինծառայողները վաստակել են լավագույնը ունենալու իրավունքը, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,- ասել է Տոնոյանը։

Նրա խոսքով՝ անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինությունների ձեռք բերմամբ։

«Հայոց բանակը համալրվել է նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության զինատեսակներով։ Մեր Զինված ուժեը օրեցօր հզորանալու են, մեր ուժը հակառակորդի համար լինելու է ավելի մահաբեր»,- ասել է Տոնոյանը: -0-