Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում 2015 թվականին վերամշակվող էներգետիկայի ծավալը կազմել է 7,8 մլրդ. կՎտժ. նախարար

21.01.2016, 14:40
2015 թվականին Հայաստանում արտադրվել է 7,8 կՎտԺ էլեկտրաէներգիա, որը 0,62 տոկոսով ավելին է 2014 թվականի ցուցանիշից, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Հայաստանում 2015 թվականին վերամշակվող էներգետիկայի ծավալը կազմել է 7,8 մլրդ. կՎտժ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/.2015 թվականին Հայաստանում արտադրվել է 7,8 կՎտԺ էլեկտրաէներգիա, որը 0,62 տոկոսով ավելին է 2014 թվականի ցուցանիշից, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով, էներգետիկայի արտահանման ծավալը նախորդ տարի կազմել է 1,4 մլրդ. կՎտԺ:

«Սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կազմել է 5,5 մլրդ. կՎտԺ:  Այս ցուցանիշը 2014 թվականի նկատմամբ աճել է 2 տոկոսով»,-ասաց Զախարյանը:

Նրա խոսքով, ժամանակին և նույնիսկ ժամկետից շուտ էներգետիկ օբյեկտներում  իրականացված նորոգման աշխատանքները, ինչպես նաև ջրառատ տարին ազդել են էլեկտրաէնեգիայի մշակման ծավալների  վրա:-0-