Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանից արտահանվող մրգի և բանջարեղենի ծավալները 2015-16թթ.–ներին կարող են ավելանալ 80-90 մլն դոլարով և հասնել շուրջ 120 հազար տոննայի. փորձագետ

20.08.2014, 14:04
Մոտավոր կանխատեսումներով, Հայաստանից արտահանվող մրգի և բանջարեղենի ծավալները 2015-2016 թվականներին կարող են ավելանալ 80-90 մլն դոլարով, կարծում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Հայաստանից արտահանվող մրգի և բանջարեղենի ծավալները 2015-16թթ.–ներին կարող են ավելանալ 80-90 մլն դոլարով և հասնել շուրջ 120 հազար տոննայի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մոտավոր կանխատեսումներով, Հայաստանից արտահանվող մրգի և բանջարեղենի ծավալները 2015-2016 թվականներին կարող են ավելանալ 80-90 մլն դոլարով, կարծում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

«Նախորդ տարի մենք արտահանել ենք 60-62 հազար տոննա թարմ միրգ ու բանջարեղեն։ Այս տարի ծրագրում ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 64-65 հազար տոննայի, իսկ եկող և հաջորդ տարիներին, կարծում եմ` այդ թիվը պետք է հասնի 100-120 հազար տոննայի, ինչը կավելացնի մեր արտահանման ծավալները մոտ 80-90 մլն դոլարով»,– չորեքշաբթի ասաց Սաֆարյանը։

Նա նշեց նաև, որ ԱՄՆ–ի և ԵՄ–ի նկատմամբ Ռուսաստանի սահմանած պատասխան պատժամիջոցները 6.8-7 մլրդ դոլարի ապրանքների վրա են տարածվում, ինչը հայ արտադրողի համար արտահանման լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։

Նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 7–ին արգելել է մեկ տարվա ընթացքում Ռուսաստան ներկրել գյուղատնտեսական արտադրանքի առանձին տեսակներ, հումք և պարենամթերք այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Նա կառավարությանը հանձնարարել է կազմել այդ սահմանափակումներին ենթարկվող արտադրանքի ճշգրիտ ցուցակը։

Ներկրման համար արգելված ապրանքների ցուցակում են տավարի, խոզի, թռչնի միսը, միրգը, պանիրն ու կաթնամթերքը։ -0-