Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ԴՊՀ–ն 2014թ.–ի հունվարից կրճատում է ազգային տնտեսության օգնության ծրագիրը

19.12.2013, 11:33
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարել է, որ 2014թ.–ի հունվարից կրճատելու է քանական մեղմացման ծրագիրը, ասվում է գերատեսչության` Բաց շուկայի կոմիտեի ավարտված հանդիպումից հետո հրապարակած հաղորդագրության մեջ։
ԴՊՀ–ն 2014թ.–ի հունվարից կրճատում է ազգային տնտեսության օգնության ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարել է, որ 2014թ.–ի հունվարից կրճատելու է քանական մեղմացման ծրագիրը, ասվում է գերատեսչության` Բաց շուկայի կոմիտեի ավարտված հանդիպումից հետո հրապարակած հաղորդագրության մեջ։

Արժեթղթերի գնման սկզբնական կրճատման ծավալը կկազմի 10 մլրդ դոլար. դրանց գնման չափը կնվազի մինչև 75 մլրդ դոլար։ ԴՊՀ–ն իր որոշումը պատճառաբանում է այն հանգամանքով, որ ԱՄՆ–ի աշխատաշուկան ամրապնդվում է։ Պարտատոմսերի գնումները կրճատելու միջոցները կկիրառվեն նաև հետագայում, եթե տնտեսության վերականգնումը շարունակվի, հաղորդում է РБК–ն։

Ֆոնդային շուկայում տնտեսության խթանման միջոցների կրճատման ազդեցությունը մեղմելու նպատակով ԴՊՀ–ն մտադիր է կարճաժամկետ վարկերի առանցքային դրույքը պահպանել ռեկորդային ցածր մակարդակում։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ երբ գործազրկության մակարդակը կնվազի 6,5 տոկոսից ցածր նիշը, դրույքը դեռ երկար ժամանակ կպահպանվի «զրոյին մոտ» միջակայքում։ –0–