Հայաստանից ծիրանի արտահանման ծավալը 2014թ.–ին կկազմի մոտ 600 տոննա` նախորդ տարվա 23.8 հազար տոննայի դիմաց
07.07.2014,
19:23
2014 թվականին Հայաստանից կարտահանվի 500-600 տոննա ծիրան` նախորդ տարվա 23.8 տոննայի դիմաց, ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2014 թվականին Հայաստանից կարտահանվի 500-600 տոննա ծիրան` նախորդ տարվա 23.8 տոննայի դիմաց, ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«Նախորդ տարի մենք արտահանել ենք 23.8 հազար տոննա ծիրան, իսկ այս տարի, հավանաբար, կլինի 500-600 տոննա։ Ծիրանն ամբողջովին տուժել է ցրտահարությունից», – ասաց Կարապետյանն «ԱՌԿԱ» գործակալությանը։
Մարտի 30–ին ամբողջ հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով Հայաստանի գյուղատնտեսությունը լուրջ վնաս է կրել, մասնավորապես, տուժել է ծիրանի բերքի մոտ 80-90 տոկոսը։
Նախարարն ավելացրել է, որ այսօրվա դրությամբ արտահանվել է 250 տոննա ծիրան։
Կարապետյանը միաժամանակ չի կարծում, որ կարկուտն այս տարի էական վնաս է հասցրել բերքին` պարզաբանելով, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին գյուղատնտեսության ոլորտի աճն արդեն կազմում է 5.5 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Ամեն տարի 220-250 համայնքներ տուժում են կարկուտից, բայց դա այդքան մեծ ազդեցություն չի ունենում գյուղատնտեսության ցուցանիշների վրա»,– նշեց նա։
Գյուղատնտեսության կանխատեսումներով, Հայաստանում ծիրանի բերքը 2014 թվականի արդյունքներով կկազմի մինչև 8 հազար տոննա` 2013 թվականի 88.8 հազար տոննայի դիմաց։ -0-