Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայ–սերբական ապրանքաշրջանառությունը 2013թ.–ին քառակի աճել է և 8.2 մլն դոլար կազմել

11.03.2014, 13:15
Հայ–սերբական ապրանքաշրջանառությունն 2013 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է չորս անգամ` կազմելով 8.2 մլն դոլար, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Հայ–սերբական ապրանքաշրջանառությունը 2013թ.–ին քառակի աճել է և 8.2 մլն դոլար կազմել
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ–սերբական ապրանքաշրջանառությունն 2013 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է չորս անգամ` կազմելով 8.2 մլն դոլար, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

«Այդպիսի աճը կարող է լավ ցուցանիշ համարվել, բայց եթե հաշվենք մեկ մարդու հաշվարկով, ապա ստացվում է, որ Հայաստանի և Սերբիայի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում պակաս քան մեկ դոլար»,– երեքշաբթի Երևանում հայտնեց Ավանեսյանը Զարգացման հայկական գործակալության կողմից Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվան Մրկիչի` Հայաստան կատարած այցի շրջանակում կազմակերպած հայ–սերբական առաջին գործարար–համաժողովում։

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդպիսի աճն ապահովվել է Հայաստանից Սերբիա ներկրած հանքահումքի և պղնձի խտանյութի հաշվին։

«Սակայն Հայաստանը կարող է արտահանել այն, ինչ այժմ արտահանում է ԵՄ, բացի հանքաքարից` պարենամթերք և թեթև արդյունաբերության ապրանքներ, ինչպես նաև այլ ապրանքներ»,– ավելացրեց նա։

Հարությունյանը հույս հայտնեց, որ հայ–սերբական առաջին համաժողովը կօգնի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճ ապահովել։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հայկական արտադրանքի արտահանումը Սերբիա 2013 թվականին կազմել է 5.6 մլն դոլար, իսկ սերբական ապրանքների ներկրումը` մոտ 2.5 մլն դոլար։ -0-