Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում 2013 թ.–ին ձկնաբուծության ոլորտում աճը կկազմի 30 տոկոս. գյուղատնտեսության նախարարություն

10.12.2013, 19:04
Հայաստանում ձկնաբուծության ոլորտի աճը 2013 թ.–ին, նախորդ տարվա համեմատ, կկազմի 30 տոկոս, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանում 2013 թ.–ին ձկնաբուծության ոլորտում աճը կկազմի 30 տոկոս. գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ// Հայաստանում ձկնաբուծության ոլորտի աճը 2013 թ.–ին, նախորդ տարվա համեմատ, կկազմի 30 տոկոս, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գյուղատնտեսության նախարարության կանխատեսումների համաձայն` 2013 թ.–ին հանրապետությունում կարտադրվի 11–11,5 հազար տոննա ձուկ։

Ընթացիկ տարում ավելացել են նաև ձկան արտահանման ծավալները։ Եթե 2012 թվականին հանրապետությունից արտահանվել է 1885 տոննա ձուկ, ապա 2013 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունից արդեն արտահանվել է շուրջ 2000 տոննա ձուկ: –0–