Առողջապահության նախարարությունը 2013 թ.- ին Հայաստանում վճարովի ծառայություններից եկամուտների աճ է կանխատեսում 24,5%-ով` մինչև 31 մլրդ. դրամ
29.01.2014,
14:42
Հայաստանում վճարովի բուժծառայություններից ստացված եկամուտները 2013 թ.–ի արդյունքում կավելանան 24,5 տոկոսով` 2012 թ.–ի համեմատ։ Ինչպես հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը չորեքշաբթի կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ, այս մասին վկայում են գերատեսչության կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վճարովի բուժծառայություններից ստացված եկամուտները 2013 թ.–ի արդյունքում կավելանան 24,5 տոկոսով` 2012 թ.–ի համեմատ։ Ինչպես հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը չորեքշաբթի կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ, այս մասին վկայում են գերատեսչության կանխատեսումները։
Միաժամանակ նախարարը պարզաբանել է, որ նախորդ տարվա վերջնական արդյունքները կամփոփվեն 2014 թ.–ի փետրվարին։
Ներկայացնելով 2013 թ.–ի 10 ամսվա տվյալները` Դումանյանը նշեց, որ հունվար–հոկտեմբերին վճարովի բուժծառայություններից ստացված եկամուտները 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 32,1 տոկոսով` կազմելով ավելի քան 25,6 մլրդ դրամ։
Միաժամանակ նշված ժամանակահատվածում Երևանի բուժհաստատություններում եկամուտների աճը կազմել է 33,1 տոկոս (ավելի քան 23,1 մլրդ դրամ), մարզերում` 24,1 տոկոս (ավելի քան 2,5 մլրդ դրամ)։
Նախարարը նշել է, որ 2013 թ.–ին մշտական դիտարկում է անցկացվել վճարովի ծառայությունների ոլորտում` «ստվերը» կրճատելու նպատակով։ ($1 – 408,48 դրամ) -0-