Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում 2013թ.–ին ծիրանի բերքն ավելացել է 12 հազար տոննայով` կազմելով 86 հազար տոննա. գյուղատնտեսության նախարարություն

04.12.2013, 13:59
Հայաստանում ծիրանի բերքը 2013թ.–ին, անցյալ տարվա համեմատ, ավելացել է 12 հազար տոննայով` կազմելով 86 հազար տոննա, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
Հայաստանում 2013թ.–ին ծիրանի բերքն ավելացել է 12 հազար տոննայով` կազմելով 86 հազար տոննա. գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ծիրանի բերքը 2013թ.–ին, անցյալ տարվա համեմատ, ավելացել է 12 հազար տոննայով` կազմելով 86 հազար տոննա, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։

Փոխնախարարը գոհունակությամբ նշեց, որ ծիրանի արտահանման ծավալն ընթացիկ տարում աննախադեպ դարձավ ամբողջ հետխորհրդային ժամանակահատվածում` կազմելով 23 հազար տոննա` անցյալ տարվա 12 հազար տոննայի դիմաց։

«Այլ կերպ ասած, արտահանման ծավալը, անցյալ տարվա համեմատ, ավելացավ մոտ կրկնակի»,– նշեց Պետրոսյանը։

Միաժամանակ փոխնախարարն ավելացրեց, որ Հայաստանից արտահանվող ծիրանի ծավալի գերակշռող մասը բաժին է հասնում Ռուսաստանին, իսկ մնացածը` Ուկրաինային, Վրաստանին և Բելառուսին։ «Ռուսաստանում արդեն վաղուց գոյություն ունեն այն կառույցները, որոնք համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա ընդունում են Հայաստանից ներկրած ծիրանները»,– ասաց նա։

Պատասխանելով վերամշակող ձեռնարկությունների կողմից ծիրանի գնման ծավալի վերաբերյալ հարցին` Պետրոսյանը նշեց, որ տվյալ հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի առաջիկա ասուլիսի ընթացքում։ –0–