Հայաստանում խաղողի մթերումը 2013 թ.–ին ավելացել է 10 տոկոսով` հասնելով 166,5 հազար տոննայի. Խաղողագործների միության ղեկավար
01.11.2013,
16:03
2013 թ.–ին Հայաստանում մթերվել է 166,5 հազար տոննա խաղողի տեխնիկական տեսակ, ինչը 10 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թ.–ին Հայաստանում մթերվել է 166,5 հազար տոննա խաղողի տեխնիկական տեսակ, ինչը 10 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
«Այս տարի մենք մոտ 160 հազար տոննայի մթերում էինք ակնկալում, սակայն 45 վերամշակող ձեռնարկություն ընդհանուր առմամբ մթերեց 166,5 հազար տոննա տեխնիկական տեսակի խաղող», – ասել է Հարությունյանը։
Ծավալների աճը նա պայմանավորել է լավ բերքով, ինչպես նաև մոտ 500–700 հա նոր այգիներով։
Սակայն Հարությունյանի խոսքերով` մտահոգիչ վիճակագրություն կա։ Մասնավորապես, տեխնիկական խաղողի 55 տոկոսը մթերվում է երեք խոշոր հայկական ընկերությունների` Երևանի կոնյակի գործարանի, Երևանի «Նոյ» գինու–կոնյակի–օղու կոմբինատի և Պռոշյանի կոնյակի գործարանի կողմից։
«45 ձեռնարկությունից տասն ընդհանուր առմամբ մթերում է միայն 200 տոննա խաղող, միջինից խոշոր 16 ընկերություն` 10 տոննա, 18 ձեռնարկություն` 100–500 տոննա և վեց ձեռնարկություն` մինչև 100 տոննա, այսինքն մեր տնտեսության այս ոլորտում նկատվում է ուժեղ բևեռացում` մենաշնորհային երանգներով», – ասել է նա։
Հարությունյանը նաև ավելացրել է, որ մթերված խաղողի 90–92 տոկոսն օգտագործվում է կոնյակի արտադրության համար։
Խոսելով խաղողի մթերման գնի մասին` նա տեղեկացրել է, որ կոնյակի հումքի մեկ կիլոգրամի միջին գինը կազմել է 146 դրամ։ «Ինչպես նշել էինք, կարմիր խաղողի գինը բարձրացել է ` Արարատյան դաշտավայրում կազմելով 180 դրամ և Եղեգնաձորում 210 դրամ», – նշել է Խաղողագործների միության նախագահը։
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն` 2012 թ.–ին մթերվել է 157 հազար տոննա խաղող։ ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն` 2013 թ.–ի հունվար–սեպտեմբերին արտադրվել է 13,14 մլն լիտր կոնյակ, 4 մլն լիտր գինի և 195,7 հազար լիտր շամպայն։–0–