Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱԶԲ–ն 2005թ.–ից Հայաստանի տնտեսության մեջ ներդրել է 1,74մլրդ դոլար

22.02.2023, 14:37
2005թ-ից մինչ այսօր Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներդումների ընդհանուր գումարը կազմել է 1,74 միլիարդ ԱՄՆ դոլար
ԱԶԲ–ն 2005թ.–ից Հայաստանի տնտեսության մեջ ներդրել է 1,74մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. 2005թ-ից մինչ այսօր Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներդումների ընդհանուր գումարը կազմել է 1,74 միլիարդ ԱՄՆ դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց բանկի ծրագրերի վերլուծաբան Աննա Սարգսյանը։

«2005թ-ից ԱԶԲ-ն համագործակցում է ՀՀ կառավարության հետ և հաստատել է 38 սուվերեն և ոչ սուվերեն վարկեր, ինչպես նաև հատուկ աջակցության գրանտ։ Մինչ այսօր ներդումների ընդհանուր գումարը 1,74 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Հայաստանին տրամադրվել են նաև 48 տեխնիկական աջակցության գրանտեր՝ 25,9 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով», – տեղեկացրեց նա։

Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանում ԱԶԲ-ի ընթացիկ պորտֆելի ծավալը 2023թ․-ի փետրվարի դրությամբ կազմում է 647,5 միլիոն ԱՄՆ դոլար։–0–