Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Սևանա լճի էկոլոգիայի մասին պատմող առաջին գիտական մենագրությունը լույս կտեսնի առաջիկայում , ՀԱՅԱՍՏԱՆ, ՍԵՎԱՆ, ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. «Սևանա լճի էկոլոգիական վիճակի ինտեգրալային գնահատականը» մենագրությունը, որը Սևանա լճի էկոլոգիա

17.05.2012, 11:47
«Սևանա լճի էկոլոգիական վիճակի ինտեգրալային գնահատականը» մենագրությունը, որը Սևանա լճի էկոլոգիական խնդիրների համալիր հետազոտություն է, լույս կտեսնի առաջիկայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՄԱԿ-ի UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը:
Սևանա լճի էկոլոգիայի մասին պատմող առաջին գիտական մենագրությունը լույս կտեսնի առաջիկայում , ՀԱՅԱՍՏԱՆ, ՍԵՎԱՆ, ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԴԱՆԻԵԼՅԱՆ  ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. «Սևանա լճի էկոլոգիական վիճակի ինտեգրալային գնահատականը» մենագրությունը, որը Սևանա լճի էկոլոգիա
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. «Սևանա լճի էկոլոգիական վիճակի ինտեգրալային գնահատականը» մենագրությունը, որը Սևանա լճի էկոլոգիական խնդիրների համալիր հետազոտություն է, լույս կտեսնի առաջիկայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՄԱԿ-ի UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը:

«Սևանը մշտապես նման համալիր ուսումնասիրման կարիք ունի: Սա վերջին տարիներին արված միակ մենագրությունն է, որը ներկայացնում է լճի նորագույն հետազոտությունների արդյունքները»,- ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ մենագրությունը գրելիս օգտագործվել է առավելագույնս համալիր մոտեցում: Ամենակարևորն, ըստ Դանիելյանի, այն է, որ բացի գիտական հետազոտությունների արդյունքներից, գրքում ներառվել են նաև անկախ փորձագետների կարծիքները:--0-