Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կուդրին. գնաճը Ռուսաստանում կկազմի 12-15%

20.02.2015, 11:55
Ռուսաստանում սպառողական գների աճը կկազմի 12-15 տոկոս, կարծում է «Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի» ղեկավար, Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, հայտնում է Vestifinance.ru–ն։
Կուդրին. գնաճը Ռուսաստանում կկազմի 12-15%
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում սպառողական գների աճը կկազմի 12-15 տոկոս, կարծում է «Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի» ղեկավար, Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, հայտնում է Vestifinance.ru–ն։

«Գնաճը 2015 թվականին կկազմի 12-15 տոկոս, իսկ դա նշանակում է, որ բանկային տոկոսադրույքների նվազում սպասել պետք չէ»,– ասել է նա գործարարների հետ հինգշաբթի Մախաչկալայում կայացած հանդիպմանը։

Նախկին նախարարը միաժամանակ վստահ է, որ Ռուսաստանում կենսաթոշակային տարիքը պետք է արդեն առաջիկայում բարձրացնել։

«Ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է վերանայել կուշտ տարիներին տրված սոցիալական պարտավորությունները։ Ակնհայտ է, որ նրանցից շատերն այսօր կատարել հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ առաջիկայում Ռուսաստանում կենսաթոշակային տարիքը կվերանայվի դեպի ավելացում»,– ասել է Կուդրինը։ -0-