«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու շինարարության 100 մլն դոլար արժողության նախագծի ֆինանսավորումը կարող է սկսվել այս տարի. ԶԵԱԲ
07.03.2014,
18:08
«Հյուսիս–Հարավ – չորրորդ փուլ» ավտոմոբիլային միջանցքի շինարարության նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2014 թ.–ի ապրիլի վերջին։ Այս մասին հայտարարել են Հայաստանի կառավարության ներկայացուցիչները նախօրեին Զարգացման եվրասիական բանկում (ԶԵԱԲ) տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. «Հյուսիս–Հարավ – չորրորդ փուլ» ավտոմոբիլային միջանցքի շինարարության նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2014 թ.–ի ապրիլի վերջին։ Այս մասին հայտարարել են Հայաստանի կառավարության ներկայացուցիչները նախօրեին Զարգացման եվրասիական բանկում (ԶԵԱԲ) տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
100 մլն դոլարի նախագիծը պատրաստվում է ԶԵԱԲ–ի կողմից` որպես ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչ (ՀՃՀ), Զարգացման ասիական բանկի հետ փոխգործակցությամբ։
Այսպիսով, ՀՃՀ խորհրդի կողմից նախագծի վերջնական հաստատման դեպքում, որը մոտավորապես ակնկալվում է 2014 թ.–ի հունիսին, դրա ֆինանսավորումը կարող է սկսվել արդեն 2014 թ.–ին։
2013 թ.–ի հունիսին ԵՎրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը (ՀՃՀ) հավանության է արժանացրել այդ ներդրումային նախագծի հայեցակարգն ու ՀՃՀ–ի միջոցներից ֆինանսավորման նախնական հայտի նկատմամբ ԶԵԱԲ–ի եզրակացությունը։ ՀՃՀ խորհրդի այս որոշումները թույլ տվեցին նախապատրաստել նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումները։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև հարցեր, որոնք կապված են տեխնիկական բնութագրումների և ճանապարհի հատվածների երկարության հետ, որոնց շինարարության կամ վերականգնման ֆինանսավորումը կիրականացվի ՀՃՀ–ի միջոցներից։
Բանակցություններին մասնակցել են նաև նախագծի իրականացման խմբի, նախագծի իրականացման պետական հանձնաժողովի ներկայացուցիչները և տեխնիկական խորհրդատուները, ԶԵԱԲ–ի կողմից` ՀՃՀ գործունեության ապահովման վարչության նախագծային խմբի ղեկավար Ալեքսեյ Չերեկաևը և Երևանում ԶԵԱԲ–ի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են այս տարվա մարտ–ապրիլին ԶԵԱԲ–ի և Հայաստանի տրանսպորտի նախարարության համատեղ առաքելության անցկացման մասին։
«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։
Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։
Եվրասիական զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև 2006թ.-ի հունվարի 12-ին։ Բանկը սկսել է աշխատել արդեն 2006թ.-ի հունիսից։ Ներկայում ԵԶԲ կանոնավոր կապիտալը 1,5 մլրդ դրամ է կազմում։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
ԵվրԱզԷՍ–ի` 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է է 2009թ.–ի հունիսի 9–ին` վեց երկրների կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԶԵԱԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և Բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։ –0–