Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԿԲ–ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25%

30.04.2024, 14:42
ԿԲ խորհրդի որոշմամբ, նվազեցվել է նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ մինչև 9.75% և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ մինչև 6.75%
ԿԲ–ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25%

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%, հաղորդում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։ 

ԿԲ խորհրդի որոշմամբ, նվազեցվել է նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ մինչև 9.75% և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ մինչև 6.75%։ 

Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 8-րդ նվազումն է անցյալ տարվա հունիսից ի վեր. 2023թ.-ի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը սահմանեց այն 10,5%՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին իջեցրեց մինչև 10,25%, սեպտեմբերի 12-ին` 9,75։ %, հոկտեմբերի 31-ին` մինչև 9,5%, դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%, 2024թ. հունվարի 30-ին` մինչև 8,75%, իսկ մարտի 12-ին` մինչև 8,5%: