Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանում 254 Մվտ հզորությամբ նոր էլեկտրակայան է բացվել

29.11.2021, 15:21
Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար
Երևանում 254 Մվտ հզորությամբ նոր էլեկտրակայան է բացվել

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում նոր էլեկտրակայան է բացվել։

254 Մվտ հզորությամբ համակցված շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար:

Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:

Նշվել է, որ կարգաբերման աշխատանքների ավարտից հետո Էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան։

Էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել 2019 թվականի հուլիսի 12-ին:–0–