Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանի 40 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

11.10.2021, 15:13
Ծրագիրը ներառում է 90 շենք
Երևանի 40 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի առաջին փուլում ներառված 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, անցկացվել են արտաքին և ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։ 

Նշենք, որ ծրագիրը ներառում է 90 շենք: 

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են շենքեր և ծանոթացել կատարված աշխատանքներին, համակարգի արդյունավետությանն ու էներգախնայողության ցուցանիշներին: Նշվել է, որ մյուս շենքերում աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հաջորդիվ կայացել է «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են իրականացված աշխատանքները, ծրագրի 2-րդ փուլի համար գնումների գործընթացի, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր:–0–