Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՎԶԵԲ–ը 2023թ.–ին Հայաստանում նախատեսել է «մի քանի հիանալի նախագիծ». բանկի փոխնախագահ

18.01.2023, 12:47
ՎԶԵԲ–ը 2023թ.–ին Հայաստանում նախատեսել է «մի քանի հիանալի նախագիծ», հայտարարեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ՎԶԵԲ–ի փոխնախագահ Մարկ Բոումանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում
ՎԶԵԲ–ը 2023թ.–ին Հայաստանում նախատեսել է «մի քանի հիանալի նախագիծ». բանկի փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ՎԶԵԲ–ը 2023թ.–ին Հայաստանում նախատեսել է «մի քանի հիանալի նախագիծ», հայտարարեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ՎԶԵԲ–ի փոխնախագահ Մարկ Բոումանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

«2023թ.–ին նախատեսված է մի քանի իսկապես հիանալի նախագիծ, բայց մենք դեռ չենք կարող բացահայտել մանրամասները։ Այդուհանդերձ, կարող եմ ասել, որ մանրամասն քննարկված թեմաներից մեկը Սիսիան–Քաջարան ճանապարհի շինարարության հնարավորությունն է», – հայտարարեց ՎԶԵԲ–ի նախագահ Մարկ Բոումանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

Նրա խոսքով, նախագիծն ուղղված է ոչ բավարար չափով սպասարկվող Սյունիքի մարզի տնտեսության բարելավմանը, իսկ ավելի լայն կոնտեքստով այն ավելի լավ կկապի Հայաստանն այսպես կոչված Միջին միջանցքի տրանսպորտային երթուղու հետ։

1992թ.–ին ՎԶԵԲ–ը Հայաստանում իր գործունեության մեկնարկի պահից ի վեր` 2023թ.–ի հունվարի դրությամբ ներդրել է ավելի քան 2մլր եվրո 205 նախագծում։–0–