Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՎԶԵԲ–ի նախագահը Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը համարում է տնտեսության աճի գործոն

08.09.2022, 15:50
ՎԶԵԲ–ի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ձեռք բերումը շատ դրական կազդի տարածաշրջանի տնտեսական զարգացման և հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից
ՎԶԵԲ–ի նախագահը Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը համարում է տնտեսության աճի գործոն
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ձեռք բերումը շատ դրական կազդի տարածաշրջանի տնտեսական զարգացման և հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից և կհանգեցնի տնտեսական աճի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո–Բասոն։

«Հուսով եմ, որ կգրանցվի առաջընթաց։ Խաղաղության պայմանագիրը կայունության կարևոր տարր է։ Այդ կապակցությամբ երկրների միջև  քննարկվում են նաև ենթակառուցվածքային նախագծեր», – հայտարարեց բանկի նախագահը։

Ռենո–Բասոն հիշեցրեց, որ տարածաշրջանը վերապրել է ցնցումներ։ Քովիդն ազդեց տնտեսության, մասնավորապես` տուրիզմի ոլորտի վրա Վրաստանում, որն ունի մեծ մասնաբաժին ՀՆԱ–ում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ու պատերազմը ևս ունեցավ շարունակվող ազդեցություն։

Օգոստոսի 31–ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չորրորդ հանդիպումը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:–0–