Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

UTair ավիաընկերությունը սկսում է Ռուսաստանի և Երևանի միջև կանոնավոր չվերթերը

31.05.2016, 17:25
ՌԴ օդային տրանսպորտի ֆեդերալ գործակալության (Ռոսավիացիա) որոշմամբ UTair ավիաընկերությունը դարձել է Երևանի և ՌԴ տարածքի բնակավայրերի միջև իրականացվող չվերթերի կանոնավոր ավիափոխադրող:
UTair ավիաընկերությունը սկսում է Ռուսաստանի և Երևանի միջև կանոնավոր չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ օդային տրանսպորտի ֆեդերալ գործակալության (Ռոսավիացիա) որոշմամբ UTair ավիաընկերությունը դարձել է Երևանի և ՌԴ տարածքի բնակավայրերի միջև իրականացվող չվերթերի կանոնավոր ավիափոխադրող, նշվում է գերատեսչության կայքում։

Հաղորդագրության համաձայն, տվյալ ավիաընկերությունը կատարելու է ուղևորների, ուղևորաբեռի, բեռի և փոստի կանոնավոր օդային փոխադրումներ Կրասնոդար-Երևան-Կրասնոդար (շաբաթը յոթ չվերթ), ինչպես նաև Սոչի-Երևան, Դոնի Ռոստով-Երևան, Միներալնիե Վոդի-Երևան–Միներալնիե Վոդի ուղղություններով (բոլոր ուղղությունները շաբաթը երեք անգամ):

UTair ավիաընկերությունն այժմ չվերթեր է իրականացնում ավելի քան 150 ուղղություններով: Ընկերության ավիապարկում կա ավելի քան 60 ինքնաթիռ:

2015 թ.-ին Utair ընկերության ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 5,5 մլն ուղևոր: Ավիաընկերության հիմնական հանգույցը Մոսկվայի Վնուկովո միջազգային օդանավակայանն է, գլխամասային գրասենյակը գտնվում է Սուրգուտում: -0-