ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալ է նշանակվել Արմեն Դարբինյանը
26.04.2012,
16:01
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով՝ Արմեն Դարբինյանը նշանակվեց գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀԿԵ լրատվական ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով՝ Արմեն Դարբինյանը նշանակվեց գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀԿԵ լրատվական ծառայությունից:
Արմեն Վաղինակի Դարբինյանը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում: 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ քիմիկոս է: 1984 թվականին ավարտել է Ֆ. Ձերժինսկու անվան ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի Բարձրագույն դպրոցը:
1975-2010 թթ. ծառայել է Հայկական ՍՍՀ և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգերում: 2003 թվականի մայիսի 12-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 19-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը:
Պարգևատրված է Կարմիր աստղի շքանշանով, Մարտական ծառայության համար մեդալով, Հայաստանի Հանրապետության II կարգի Մարտական խաչ շքանշանով, Հայրենիքին մատուցած մարտական ծառայությունների համար I կարգի շքանշանով:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներին:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--