Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՊԵԿ. բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

19.01.2021, 12:42
հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողների մոտ դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 2 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 19 դեպք
ՊԵԿ. բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2020թ․ դեկտեմբերին բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողների մոտ դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 2 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 19 դեպք: Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 18 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 2 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 16 դեպք: 

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:–0–