Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Նախարար Պապիկյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

02.10.2019, 15:26
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։
Նախարար Պապիկյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նախարարը կմասնակցի հոկտեմբերի 2-4-ը Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարության կողմից՝ ՌԴ էնեգետիկայի նախարարության ղեկավարմամբ

Համաժողովը հարթակ է քննարկելու էներգետիկ բնագավառի մարտահրավերները, զարգացման արդիական խնդիրները։ Համաժողովի ընթացքում կարծարծվեն էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթ-նավթամթերքի, ատոմային էներգետիկայի, էներգախնայողության և էներգարդյունավետությանը վերաբերող թեմաներ։–0–