Lufthansa Group-ը Հայաստանից կիրականացնի շաբաթական 16 չվերթ (ՎԻԴԵՈ)
13.08.2021,
11:43
Աշխարհի ամենահեղինակավոր ավիաընկերություններից մեկը` Lufthansa Group-ը, Հայաստանից կիրականացնի շաբաթական 16 չվերթ.ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Աշխարհի ամենահեղինակավոր և հուսալի ավիաընկերություններից մեկը՝ Lufthansa-ն, օգոստոսի 13-ից վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան, հայտարարեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեն։
«Դա հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճամփորդել աշխարհի 100 երկրներ՝ 280 ուղղություններով։ Այսօր Հայաստան չվերթեր իրականացնող ոչ մի ավիաընկերություններ նման բան չի առաջարկում», - ասաց Վենդեն՝ ավելացնելով, որ դա թույլ կտա Lufthansa Group-ին տեղափոխել տարեկան ավելի քան 100մլն ուղևոր, իսկ Հայաստանին՝ ավելացնել տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկների թիվը», - ասաց Վենդեն։
Մանրամասները՝ տեսանյութում։-0-