Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Կարգավորիչը տուգանել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող երկու խոշոր ընկերությունների

23.02.2023, 14:34
Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ
Կարգավորիչը տուգանել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող երկու խոշոր ընկերությունների
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ին և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ին բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։

Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։

«Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ–ն տուգանվել է մոտ 457,3 հազար դրամով, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ–ն` շուրջ 623,4 հազար դրամով։–0–