Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԿԲ նախագահը քիչ հավանական է համարում գլոբալ ֆինանսական ճգնաժամը մոտ ապագայում

14.06.2023, 23:14
Համաշխարհային տնտեսության մեջ գլոբալ ֆինանսական ճգնաժամ մոտ ապագայում քիչ հավանական է: Նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 13-ին ասուլիսի ժամանակ:
ԿԲ նախագահը քիչ հավանական է համարում գլոբալ ֆինանսական ճգնաժամը մոտ ապագայում
ԵՐԵՎԱն, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսության մեջ գլոբալ ֆինանսական ճգնաժամ մոտ ապագայում քիչ հավանական է: Նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 13-ին ասուլիսի ժամանակ:

«Տնտեսությունը (ԱՄՆ), հնարավոր է, թևակոխի ռեցեսիայի փուլ, և Դաշնային պահուստների համակարգին կհաջողվի կամ չի հաջողվի իրականացնել «մեղմ վայրէջքի» քաղաքականություն, բայց կարծում եմ, որ այսօր չի կարելի մեծ հավանականությամբ խոսել պոտենցիալ ֆինանսական ճգնաժամի մասին», - ասաց նա:

Գալստյանի խոսքով, վերջին կոնսենսուսային կանխատեսումները վկայում են այն մասին, որ շուկայի մասնակիցների ճնշող մեծամասնության ակնկալիքների համաձայն՝ ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգն այս շաբաթ հանդիպման ժամանակ անփոփոխ կթողնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

«Շուկայի որոշ մասնակիցների կարծիքով, դա պայմանավորված է այն բանի մտահոգությամբ, որ տոկոսադրույքների բարձրացումը կարող է առաջացնել ֆինանսական խնդիրների նոր ալիք ֆինանսական կազմակերպությունների համար», - պարզաբանեց նա:-0-