Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
-2

ԿԲ–ն դեռևս չի ընտրել կրիպտոարժույթների կարգավորման մոդել. Գալստյան

01.02.2023, 13:57
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ կրիպտոարժույթների կարգավորման մոդելը դեռ չի ընտրվել
ԿԲ–ն դեռևս չի ընտրել կրիպտոարժույթների կարգավորման մոդել. Գալստյան
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ կրիպտոարժույթների կարգավորման մոդելը դեռ չի ընտրվել։

«Բոլոր կարգավորիչներին միավորվում է մեկ բան. ոչ ոք այս պահին չգիտի, թե ինչ է նշանակում է կրիպտոարժույթի լավ կարգավորում։ Կենտրոնական բանկում ևս ընթանում են քննարկումներ կիպտոարժույթի կարգավորման վերաբերյալ, երկրում ընթանում են նման քննարկումներ, բայց այս պահին չեմ կարող ասել, որ մենք եկել ենք ինչ–որ վերջնական մոդելի, որը, մեր կարծիքով, կլիներ լավագույնը», – ասաց Գալստյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նա նշեց, որ այս պահին մոտեցումը հետևյալն է` «կրիպտոարժույթն արժույթ չէ, այլ սպեկուլյատիվ ակտիվ, որն աշխարհում հավասարվում է ունեցվածքին»։–0–