Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա, ՀԾԿՀ-ն հաստատեց «Վեոլիա Ջրի» հայտը

29.11.2022, 14:39
Կառավարությունը մեկ տարով սուբսիդավորելու է սակագների տարբերությունը, որպեսզի սպառողների համար գները չփոխվեն մինչև 2023 թվականի վերջ
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա, ՀԾԿՀ-ն հաստատեց «Վեոլիա Ջրի» հայտը
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ջրի վերանայված սակագները՝ համաձայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (Հայաստանում ջրամատակարարման օպերատոր) հայտի։ Կարգավորոչի որոշմամբ, 2023 թվականի հունվարի 1-ից միջին կշռված սակագինը մեկ խորանարդ մետրի համար կբարձրանա 8,419 դրամով։

Սոցիալապես անապահով բաժանորդների համար (նրանք շուրջ 100 հազար են) սակագինը կմնա 1 խմ-ի համար 180 դրամ, իսկ մյուս կատեգորիաների սպառողների համար այն 200,47 դրամից կդառնա 208,419 դրամ։

Ավելի վաղ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ կառավարությունը մեկ տարով սուբսիդավորելու է սակագների տարբերությունը, որպեսզի սպառողների համար գները չփոխվեն մինչև 2023 թվականի վերջ։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն (ֆրանսիական «Veolia Generale des Eaux»-ի «դուստրը») 2016-2031 թվականներին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատորն է։-0-