Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին

04.09.2024, 15:06
Գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում
Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Այո, մասնակցելու է», - ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Հիշեցնենք, որ գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։

ԲՐԻԿՍ–ը հինգ երկրների խումբ է, որի անդամ են են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։ Խմբի անվանումը ոչ միայն ապահովում է հնչեղություն, այլ նաև անգլերենում BRICS բառի տառադարձությունը շատ նման է անգլերեն bricks բառին, որը նշանակում է «աղյուս»։ Այսպիսով տերմինն օգտագործվում է որպես երկրների մի խումբ, որոնց զարգացումը մեծապես կապահովի համաշխարհային տնտեսության աճը։

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։