Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում տոներին ներքին առևտրաշրջանառությունն ավելացել է 22%–ով` հասնելով 51 մլրդ դրամի. ՊԵԿ

13.01.2020, 17:58
Դեկտեմբերի 27–ից հունվարի 6–ը հանրապետության ողջ տարածքում տրամադրված ՀԴՄ կտրոնների թիվը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 32%–ով` հանելով 10,5մլն հատի
Հայաստանում տոներին ներքին առևտրաշրջանառությունն ավելացել է 22%–ով` հասնելով 51 մլրդ դրամի. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Ամանորյա տոներին ներքին առևտրաշրջանառությունն ավելացել է 22%–ով` հասնելով 51 մլրդ դրամի, երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ 

«Դեկտեմբերի 27–ից հունվարի 6–ը հանրապետության ողջ տարածքում տրամադրված ՀԴՄ կտրոնների թիվը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 32%–ով` հանելով 10,5մլն հատի», – ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը կարևորեց նաև այն հանգամանքը, որ արձանագրված աճում Երևանի մասնաբաժինը նվազել է և կազմում է 15%։

«Օրինակ Սյունիքի մարզում տրամադրված ՀԴՄ կտրոնների թիվն ավելացել է 124%–ով, իսկ շրջանառությունը`97%–ով։ Գյումրիում տրամադրված ՀԴՄ կտրոնների թիվն ավելացել է 99%–ով, իսկ շրջանառությունը`70%–ով։ Դա նաև անհրաժեշտ էր հասկանալու համար, որ ամանորյա տոներին գրանցվել է ոչ միայն ակտիվություն, այլև լավ իրավիճակ հարկային վարչարարության տեսակետից», – ասաց Անանյանը։–0–