Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձը մինչև 75 հազար դրամ

29.09.2022, 15:58
Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձի չափը շարրքային աշխատակիցների և պետծառայողների համար
Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձը մինչև 75 հազար դրամ
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձի չափը շարրքային աշխատակիցների և պետծառայողների համար։ Համապատասխան ոոշումներն ընդունվել են այսօր կառավարության նիստի ժամանակ։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով 2023թ.–ի պետբյուջեի նախագիծը, նշեց, որ բյուջեով նախատեսված է 21մլրդ դրամի լրացուցիչ հասարակական հատվածի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման համար, սակայն նախատեսվում են ավելի քիչ պարգևավճարներ։ Աշխատակիցների բազային աշխատավարձը սահմանվել է 83 200 դրամ։

«Բայց պետք է նշել, որ փոխված աշխատավարձերի ֆինանսավորումը մասամբ փոխհատուցվելու է պարգևավճարների և հավելավճարների հաշվին» – ասաց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում հաստատել է նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը` ներկա 68 հազար դրամից մինչև 75 հազար դրամ։–0–