Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում հարկային մուտքերը կանխատեսվածից ցածր կլինեն. փոխվարչապետ

02.11.2020, 15:34
Հայաստանում հարկային մուտքերը կանխատեսվածից ցածր կլինեն`անգամ հաշվի առնելով կառավարության ծրագրի դրական արդյունքը
Հայաստանում հարկային մուտքերը կանխատեսվածից ցածր կլինեն. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում հարկային մուտքերը կանխատեսվածից ցածր կլինեն`անգամ հաշվի առնելով կառավարության ծրագրի դրական արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ կատեգորիկ համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ հարկերը չեն հավաքվում։

«Բնական է, որ շրջանառությունը մի փոքր կրճատվել է, հարկային մուտքերը ևս կլինեն կանխատեսվածից ցածր, պակասուրդը` բարձր, սակայն կան փոխհատուցման մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ է կիրառել, և դրանք արտացոլված են բյուջեում», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով, ամենակարևոր հարցը, որը պետք է լուծել, այն է, թե որքանով կկրճատվեն հարկային մուտքերը, և ինչ գործիքակազմով են փոխհատուցվելու`սոցիալ–տնտեսական կայունությունն ապահովելու համար։

«Պետբյուջեի նախագիծը պատասխանում է այդ հարցերին, մնացած խնդիրները կկոնկրետացվեն քննարկումների արդյունքում։ Պետբյուջեն պարունակում է հարկային մուտքերի հնարավոր անկման բալանս և գործիքակազմ, որը կկարողանա փոխհատուցել դրանք, որպեսզի չլինի սոցիալական, տնտեսական կամ ռազմական ծախսերի կատարման խնդիրներ», – ասաց Գրիգորյանը։–0–